Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 11:45 04-02-2025

Գիտնականները զգուշացնում են՝ Թուրքիայում և Հունաստանում մեգաերկրաշարժ և ցունամի է սպասվում

Գիտնականները զգուշացնում են, որ մոտ օրերս Թուրքիայում և Հունաստանում մեգաերկրաշարժ և ցունամի է սպասվում։ Ըստ գիտնականների՝ Սանտորինի կղզու և Էգեյան ծովի այլ փոքր կղզիների շրջանում ցնցումների շարքը կարող է վկայել, որ ավելի ուժեղ սեյսմիկ իրադարձություն է մոտենում։

Սանտորինիում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել փետրվարի 3-ին:

Կիրակի օրվանից տարածաշրջանում տեղի է ունեցել ավելի քան 4,5 բալ ուժգնությամբ ևս 12 երկրաշարժ, որոնք սողանքներ են առաջացրել:

Կղզիներում փակվել են դպրոցները (առնվազն մինչև փետրվարի 7-ը), փողոցներում աշխատում են փրկարարներ, իսկ որոշ բնակիչներ և զբոսաշրջիկներ սկսել են հեռանալ ավելի ուժեղ երկրաշարժի վախի պատճառով:

Հույն սեյսմոլոգները չեն բացառում ավելի ուժեղ երկրաշարժի հավանականությունը և կոչ են անում բնակչությանը զգոն մնալ: Իշխանությունները նախազգուշական միջոցներ են ձեռնարկում, եթե սեյսմիկ ակտիվությունը շարունակի ուժեղանալ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զգուշացրել է վտանգի մասին և կոչ է արել պատրաստվել Թուրքիայում հնարավոր երկրաշարժերին: Վտանգի տակ կարող են հայտնվել մի քանի նահանգներ՝ Մուղլան, Այդընը և Չանաքքալեն։

«Մենք այլընտրանք չունենք, քան որքան հնարավոր է շուտ մեր քաղաքները, հատկապես՝ Ստամբուլը, երկրաշարժերին դիմակայուն դարձնելը»,- ասել է Էրդողանը՝ հիշեցնելով 2023 թվականին տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները։

2023 թվականի փետրվարին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցավ 7,8 մագնիտուդով երկրաշարժ, որն ամենաուժեղն էր երկրի տարածքում 1939 թվականից ի վեր։ Երկրաշարժի զոհ դարձավ մոտ 1,5 հազար մարդ, իսկ ավելի քան 1,7 միլիոն մարդ դարձավ անօթևան:

Ամենից շատ դիտված

17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան