Արտաքին 1 տարի առաջ - 10:48 04-02-2025

Թրամփը բացահայտել է՝ ինչի դիմաց օգնություն կտրամադրի Կիևին 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հազվագյուտ մետաղների մատակարարման դիմաց ռազմական օգնություն է առաջարկել Կիևին։ Նա նաև մեղադրել է Եվրոպային՝ Կիևին բավարար օգնություն չտրամադրելու մեջ։ Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Մենք Ուկրաինային ասել ենք, որ նրանք արժեքավոր հազվագյուտ մետաղներ ունեն, և մենք ցանկանում ենք երաշխիքներ ստանալ այն ամենի համար, ինչ տալիս ենք։ Մենք նրանց փող ու զենք ենք տալիս։ Այդ պատճառով մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որպեսզի նրանք կարողանան մեզ մատակարարել իրենց հազվագյուտ մետաղները»,-ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ հազվագյուտ մետաղների հանքավայրերի համատեղ մշակումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ծրագրի մի մասն էր, որն առաջարկվել էր ԱՄՆ ընտրված նախագահին 2024 թվականի աշնանը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ