Արտաքին 1 տարի առաջ - 22:48 03-02-2025

Կովկասում սահմանների փոփոխությունն անընդունելի է. Փեզեշքիանը՝ Հաջիևին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկ անգամ ևս ընդգծել է Իրանի քաղաքականությունը, որն ուղղված է Հարավային Կովկասում աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխության և այդ տարածաշրջանում օտարերկրյա տերությունների միջամտությանը հակազդելուն: Այդ մասին հաղորդում է Mehr-ը:

«Տարածաշրջանի սահմանների փոփոխությունն անընդունելի է ցանկացած պարագայում։ Տարածաշրջանից դուրս տերությունների փորձերը պահանջում են տարածաշրջանի երկրների միասնության ամրապնդում և տարաձայնությունների կանխում»,- նշել է նա։

Իրանի նախագահը շեշտել է, որ իրենք ցանկանում են զարգացնել հարաբերությունները հարևան և իսլամական երկրների հետ, քանի որ իրենց կարծիքով՝ մահմեդականների միջև ցանկացած տարաձայնություն կամ վեճ կհանգեցնի թշնամիների միջամտությանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ