Ուղիղ եթեր
Շանթ Հարությունյանի անկեղծությունը թող վարակի բոլորին
copy image url

Շանթ Հարությունյանի անկեղծությունը թող վարակի բոլորին

Ներքին Միտք 5 ամիս առաջ - 18:09 03-02-2025
Ազգային-քաղաքական մեծ գործիչ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է այսօր՝ փետրվարի 3-ին։

Շանթ Հարությունյանը մեր ժամանակների ճշմարտախոս գործիչներից մեկն է, որի խոսքը ոգևորում է ժողովրդին ոչ միայն քաղաքական տրամաբանությամբ և նպատակասլացությամբ, այլև անկեղծությամբ։ Նրա սկզբունքայնությունը, արդարամտությունը և մարդկային այլ բարձր որակները ստիպում են հարգանքով, սիրով վերաբերվել նրան։

Շատ են հայ ժողովրդի այն ներկայացուցիչները, որոնք իրենց գիտակցական կյանքը նվիրել են անկախության համար պայքարին։ Շանթ Հարությունանն այդ պայքարի խորհրդանիշներից մեկն է համարվում։ Նա շատերի համար մարմնավորում է հույսը, որ լուսավոր մի օր հայրենիքն ազատվելու է օտար-ռուսական քայքայիչ ազդեցությունից, ռուսական շահերը սպասարկող դրածոներից, բացվելու է առաջընթացի դուռն ու իրականանալու են ազգային երազանքները:

Իրական է նրա ներդրումը Արևմտյան արժեքների արմատավորման ազգանվեր գործում։ Մի քանի տարի առաջ օրակարգային կարևոր խնդիրների՝ ազգային արժեքների արմատավորման, նոր բովանդակության իշխանության ձևավորման, ազգայի իդեալի սահմանման և պետության զարգացման իրական հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտության մասին քչերն էին խոսում: Իրականությունը փոխվելէ նաև Շանթ Հարությունյանի համարձակ գործունեության և խոսքի շնորհիվ: Եթե մի քանի տարի առաջ մի քանի տասնյակ մարդիկ էին բարձրացնում այս հարցերն, ապա այդպիսի մարդկանց քանակն այսօր մի քանի հարյուր անգամ բազմապատկվել է նաև նրա շնորհիվ:

Այսօր Շանթ Հարությունյանը հանդես է գալիս ոչ միայն իր գաղափարներով, այլև ՔՊ-ական իշխանությունների բովանդակային և համարժեք քննադատությամբ, իրերը կոչում իրենց անուններով, շեշտը դելով հանրային ընկալումների համարժեքության, արժեքահեն դաստիարակության կարևորության վրա։

Այս առումով՝ նրա քաղաքական հստակ դիրքորոշումը օրինակելի է դառնում։ Եվ կարելի է ենթադրել, որ եթե Շանթ Հարությունյանի անկեղծությունը, արդարամտությունն ու սկզբունքայնությունը դառնան էտալոն քաղաքական համայնքում, ապա տեսանելի ապագայում կփոխվի ոչ միայն հասարակության և պետության որակը, այլև ազգային օրակարգը, և ազգային երազանքների իրականացման համար պոտենցիալ կձևավորվի, ու տեղի կունենա ազգային հրաշք։

Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը նաև պատեհ առիթ է շնորհավորելու ժողովրդին, մաղթելով՝ վերադառնալու ողջամտության դաշտ, տարբերելու դավաճանին թշնամուց, քաղաքական գործչին անպատասխանատու պատեհապաշտից, զանազանելու՝ լավը վատից, բարին չարից, ճշմարիտը կեղծիքից, մանիպուլյացիան ազգային գաղափարից, ազգանվեր ծրագրերը պճնված դատարկախոսությունից։

36 արդարների մասին հին հրեական լեգենդում ասվում է, որ աշխարհը կանգուն է 36 արդարների շնորհիվ։ Խորհուրդն այն է, որ յուրաքանչյուր մարդ պիտի փորձի արդար ապրել, արդարամիտ վարքով վարակել մյուսներին, իր նմանների հետ միասին արդարացնել աշխարհը Աստծո աչքում։ Եվ ուրեմն՝ Շանթ Հարությունյանի արդարամտությունն ու անկեղծությունը թող վարակեն բոլորին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող
23:23 Հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
22:35 Ալիևի կոշիկ լիզողի թիրախում բոլորս ենք՝ սկսած խեղճուկրակ Կիմա տատից՝ մինչև աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
23:46 Ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ