Ներքին 5 տարի առաջ - 23:59 17-07-2021

Մեր երկրում արդարությունը, ճշմարտությունն ու անկեղծությունը օր օրի երազանք են դառնում․ Կարին Տոնոյան

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը գրել է.

«Մեր երկրում արդարությունը, ճշմարտությունն ու անկեղծությունը օր օրի երազանք են դառնում...

Երկրի առաջին դեմքով պատերազմի սպառնալիքի քողի տակ հերթական որոգայթն է լարվում, իբր մենք այնքան շա՜տ ենք ուզում, որ սահմանազատում լինի, բայց տեսեք, է, այդ ադրբեջանցիներին՝ չեն թողնում մի քիչ էլ մեր շահերով առաջնորդվենք... իբր, որ այդ սահմանազատումն ու սահմանագծումը ի շահ Ադրբեջանի լիներ, էն է կհամաձայնեին, էլի... Ջիվանին կասեր՝ խելքին աշեցեք...

Բայց դա Ջիվանին հիմա մեզ պետք է ասեր, որ այս ստակառավարման անկարող ստրուկներն ենք դարձել ու սպասում ենք... ինչի՞ն... ո՞ւմ... հարցս ուղղում եմ բոլորին՝ նրանց, ում որդիներն այսօր, փառք Աստծո, իրենց կողքին են, ձեր որդիների համար չե՞ք ուզում պայքարել... ախր, ձեզ պատերազմով են սպառնում... իսկ պատերազմը շարունակվում է. վերջին երկու օրում 2 զինվոր է սպանվել. նրանք մեր զավակները չե՞ն... քեզ ի՞նչ է եղել, հայ, զինվորն այլևս յուրաքանչյուրիս զավակը չէ՞, ե՞րբ է վերջանալու այս մղձավանջը...

Ամեն օր նոր մայր է որբանում, ամեն օր նոր զինվոր է զոհվում, մեզ համար է զոհվում, մեզ պաշտպանելիս է զոհվում, մենք պարտք ու պատիվ ունե՞նք... մենք խիղճ ունե՞նք...»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով