Ուղիղ եթեր

Ծնողներով անվստահություն ենք հայտնում դատավորին և պահանջում հարգանք դրսևորել մեր վշտի նկատմամբ. Կարին Տոնոյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:42 23-05-2022
Վերաքննիչ դատարանում 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողները մասնակցում են դատական նիստին, որտեղ քննվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը դատական նիստի ընդմիջման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամը 18:00-ին դատավորը կգա և կներկայացնի, թե ինչ պատասխան են տալիս իրենց փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկին.

«Ե՛վ ծնողներս, և՛ մեղադրող կողմը պահանջում ենք, որ դատավոր Բիշարյանը ինքնաբացարկ ներկայացնի, որովհետև վստահություն չունենք իր նկատմամբ։ Ինչու՞, որովհետև մակագրումն այդ դատավորին տեղի է ունեցել ձեռքով․ և իրենց ներկայացրած փաստերով չի մնացել որևէ արձանագրություն, որով այբբենական կարգի պահպանումը կփաստի, որ մենք նույնպես ծնողներով անվստահություն ենք հայտնում դատավորին և պահանջում ենք հարգանք դրսևորել մեր վշտի նկատմամբ, և թող ինքնաբացարկ հայտնի այդ դատավորը և նորից կատարվի դատավորի ընտրություն՝ առավել ևս, որ սերվերները վերադարձվել են, այսինքն՝ բանալիները վերադարձվել են և հիմա հնարավոր է այդ կարգն ավելի ճշգրիտ կատարել՝ էլեկտրոնային տարբերակով, հետևաբար ավելի վստահելի կլինի դատավորի այս գործի ազդումը։ Եթե հանկարծ մեր պահանջը չհարգվեց, մենք արդեն հավաքելու ենք բոլոր ծնողներին և ծնողներով թույլ չենք տալու, որ այս դատավարումը շարունակվի»։

Տոնոյանի խոսքով՝ քիչ հետո իրենք նաև դիմում կներկայացնեն վերաքննիչ դատարանի նախագահին.

«Սա այն դատավաությունը չէ, չնայած օրենքի խախտումները բազմաթիվ են, ինչպես դատավարության ընթացքում պարզ դարձավ, որ սա այնպիսի գործ է, որտեղ ծնողների կարծիքը պետք է լինի բացարձակ ընդունելի, հարգված, և բացի դրանից՝ չմոռանանք, որ օրենքը մարդկանց համար է, օրենքը ստեղծված է բարոյականությունը պաշտպանելու, ոչ թե ոտնահարելու համար։ Քանի որ դատավորի ընտրության հարցը բացահայտ խախտումներով է տեղի ունեցել, մենք պահանջում ենք նորից կատարել ընտրություն, ընդ որում՝ միայն էլեկտրոնային տարբերակով։ Դատավորի ընտրության կարգի խախտումը արդեն շատ մեծ հիմք է, բայց ինչպես դատախազները հայտարարեցին, ասեկոսեներ կան դրանց մասին։ Մենք գիտենք, թե ՀՀ-ում ինչպես են կատարվում գործերի նշանակումները, առավել ևս՝ ամենամեծ հիմքը մեզ համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, ով ասաց, թե այդ ո՞ր դատավորն է, որ պետք է իմ ասածը չլսի»։

Տոնոյանի խոսքով՝ իրենց բարկացրեց առավել ևս Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, նաև այն հանգամանքը, որ դատավորն ընտրվում է ոչ թե էլեկտրոնային տարբերակով, այլ հատուկ բռնագրավվում են սերվերները ,և կատարվում է ձեռագիր մակագրությամբ. «Կներեք, մենք առնվազն պետք է հիմար լինենք, որ հավատանք այդ ամենին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:21 Շմոլ գազ, ոչ թե թթու վարունգ․ նոր մանրամասներ՝ Տավուշում ամուսինների մահվան դեպքից
08:53 Ուրբաթ օրվանից հետո Երանուհին չի երևում հիվանդանոցում․ Լուսավորիչում հարաբերական անդորր է․ Հրապարակ
15:02 Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունեմ, եկեք, այս ամբիոնից ասեք` ժողովո՛ւրդ, ես հեռանում եմ
08:39 Սուս մնացեք, թող 16-ն անցնի․ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է․ Իրավունք
17:10 42 չամուսնացած տղա ունեն․ դատարկվող գյուղը՝ Կաճաճկուտ 
14:35 Մսով ճաշի մասնագետ, հարցս ձեզ եմ ուղղում. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
23:16 Վատ սերունդ չկա, մի քիչ գրքից են հեռվացած. գյումրեցի մանկավարժ
22:35 «Կրթվելը նորաձև է» արշավը Սյունիքում. հավաքել են հեռախոսները, ստուգել պայուսակներն ու գրպանները
14:09 Սպասում էինք 1 մարդու խոսքին, և այսօր հենց Վարդան Ղուկասյանը հաստատեց․ ԴՕԿ
23:00 Նշխարներ՝ դաստիարակության մասին արցախցի ավանդապահ ծնողների՝ Գրիգոր և Նինա Սարգսյանների պատկերացումներից