Արտաքին 1 տարի առաջ - 10:51 03-02-2025

Մարսի վրա բուրգանման օբյեկտ են հայտնաբերել

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք արվել են Մարսի վրա NASA Mars Orbiter Camera-ի կողմից: Դրանք ցույց են տալիս քառակուսի կառույցներ։ AI-ն հաշվարկել է, որ դրանք գրեթե համընկնում են եգիպտական բուրգերի պարամետրերի հետ:

«Պատկերը, որը վիրուսային Է դարձել Reddit-ում տեղադրվելուց հետո, կարծես ցույց է տալիս Կարմիր մոլորակի հնարավոր հնագիտական պեղումների վայրը»,-գրում է Daily Mail-ը:

Պարբերականը նշում է, որ փորձագետները դեռ պաշտոնական գիտական բացատրություն չեն տվել, թե դա ինչ կառույց կարող է լինել, սակայն դա չի խանգարել դավադրության տեսաբաններին պնդել, որ դա Մարսի վրա այլմոլորակային քաղաքակրթության վկայությունն է:

Դավադրության տեսաբանները այս կառույցը համեմատում են Քեոփսի բուրգի հետ, որը յուրաքանչյուր կողմում մոտավորապես 230 մետր է: Արհեստական ինտելեկտի հաշվարկները ցույց են տալիս նաև, որ Մարսի վրա կառուցվածքը կարող է ունենալ նույն 51,5 աստիճանի թեքությունը, ինչ Քեոփսի բուրգը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ