Սնունդը, ինչպես տեխնոլոգիան, ենթակա է ժամանակի և քաղաքակրթության զարգացմանը, այնուամենայնիվ, կան ճաշատեսակներ, որոնք հազարավոր տարիներ առաջ առաջարկվել են և մինչ օրս պատրաստվում են։
Այս երեք համեղ բաղադրատոմսերն ավելի քան 1000 տարեկան են։
1. Չակ-չակ
Չակ-չակը սիրված քաղցրավենիք է Թաթարստանի, Բաշկիրիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ժողովուրդների խոհանոցում: Թե կոնկրետ երբ է հայտնվել չակ-չակը, հայտնի չէ։
«Թաթարստանում ասում են, որ ուտեստը հայտնվել է Բուլղարիայում և ավելի քան հազար տարեկան է։ Օրինակ՝ Ուզբեկստանում չակ-չակը պատրաստում են ավելի քան 2 հազար տարի, բայց այնտեղ այլ կերպ են անվանում»,- ասել է Կազանի Դաշնային համալսարանի կառավարման, տնտեսագիտության և ֆինանսների ինստիտուտի սպասարկման և զբոսաշրջության ամբիոնի դոցենտ Օլեգ Բունակովը։
Նախկինում չակ-չակը համարվում էր բացառապես տոնական ուտեստ, իսկ այժմ այն կարելի է գնել ցանկացած սուպերմարկետում։

Բաղադրիչներ
Հավկիթ՝ 3 հատ
Ընկույզ՝ 60 գր
Արևածաղկի ձեթ՝ 1-2 ճ/գ
Խտացրած կաթ՝ 1 տուփ
Աղ՝ ½ թ/գ
Սոդա՝ ½ թ/գ
Ալյուր՝ 300 գր
Պատրաստման եղանակը
Կոտրում ենք հավկիթը, մի փոքր հարում, ավելացնում ½ թեյի գդալ սոդա, ½ թեյի գդալ աղ, խառնում և ավելացնում 300 գրամ ալյուր։ 1-2 րոպե հունցելուց հետո պետք է ստանալ պինդ խմոր։ Թողնել 10-15 րոպե։ Ապա գրտնակել խմորը 1.5 մմ հաստությամբ։ Բացած խմորի մի կեսի տակ ալյուր ցանել, խմորին ավելացնել 1-2 ճաշի գդալ արևածաղկի ձեթ։ Այն կողմը, որի վրա ալյուր չկա ցանած, շրջում ենք՝ ստանալով կիսալուսնաձև տեսք։ Ապա կտրատում ենք ուղղանկյուն շերտերով, լայնությունը՝ մոտ 2 սմ։ Թավայի մեջ արևածաղկի ձեթ ենք ավելացնում, լցնում կտրատված շերտերը, թողնում ենք, որ լավ կարմրի։ Կարմրած շերտերի վրա ավելացնել խտացրած կաթը, լավ խառնել։ Լցնել տոպրակը և պահել սառնարանում 2 ժամ։ Ապա տոպրակը շրջել ափսեի մեջ, վրան ավելացնել մանրացրած ընկույզ և մատուցել։
2. Մեղրով և քունջութով նրբաբլիթներ
Այս աղանդերը հազարավոր տարիների պատմություն ունի։ Նույնիսկ հին հռոմեացի բժիշկ Գալենը նկարագրել է նրբաբլիթների պատրաստումը իր գրվածքներում, և դա եղել է ավելի քան 1.8 հազար տարի։

Բաղադրիչներ
Ալյուր՝ 120 գր
Ջուր՝ 225 մլ
Մեղր՝ 2 ճ/գ
Ձեթ տապակելու համար
Տապակած քունջութի սերմեր՝ 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Խառնեք ալյուրը, ջուրը և մեկ ճաշի գդալ մեղրը խմորի մեջ։ Տապակի մեջ տաքացրեք երկու ճաշի գդալ ձեթ, ավելացրեք խառնուրդի մեկ քառորդը։ Երբ խառնուրդը պնդանա, 2-3 անգամ շրջեք, որպեսզի գույնը հավասար լինի։ Եվս երեք նրբաբլիթ պատրաստեք նույն կերպ։ Մատուցեք բոլոր չորս նրբաբլիթները տաք վիճակում՝ լցնելով մնացած մեղրը և շաղ տալով քունջութի սերմերը։
3. Հին հռոմեական ռագու
Հին Հռոմում այս ուտեստը լայն տարածում ուներ, ամենահայտնին copadia-ն էր՝ շոգեխաշած տավարի միսը։

Բաղադրիչներ
Տավարի միս՝ 500 գ
Անուշաբույր խոտաբույսեր (ուրց, անիսոնի արմատ, անանուխ)՝ ըստ ճաշակի
Համեմունքներ (սև պղպեղ, չաման, նեխուրի սերմեր, միրտ)
Չամիչ
Գինի
Աղ
Պատրաստման եղանակը
Անանուխն ու անիսոնի արմատը մանրացրեք, ավելացրեք ուրցն ու համեմունքները, ապա մի քանի չամիչ՝ բոլոր բաղադրիչները միասին մանրացնելով։ Ստացված խառնուրդի վրա աավելացնել գինին։ Միսը կտրատել միջին չափի կտորների։ Սոուսը լցնել կաթսայի մեջ՝ ավելացնելով մի քիչ ջուր և երկու պտղունց աղ։ Եռալուց հետո ավելացրեք միսը և եփեք մինչև փափկի՝ մոտ 2 ժամ։ Մատուցեք տաք վիճակում։