Ավելին 1 տարի առաջ - 11:28 10-07-2025

35-ամյա տղամարդը մահացել է, խրվելով ինքնաթիռի շարժիչում

Իտալիայում 35-ամյա տղամարդը մահացել է, երբ խրվել է Airbus A319 օդանավի շարժիչի մեջ, հայտնում է Corriere della Sera-ն։

Ըստ աղբյուրի՝ ողբերգությանը նախորդել է այն, որ տղամարդը դուրս է վազել թռիչքուղի և հայտնվել թռիչքի պատրաստվող ինքնաթիռի ճանապարհին։ Նա հայտնվել է շարժիչի տուրբինում և մահացել տեղում։

Դեպքից հետո Բերգամոյի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ժամանումն ու մեկնումը։ Դեռևս պարզ չէ՝ զոհը օդանավակայանի աշխատակից էր, թե ուղևոր։