copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 22:40 22-05-2025

Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման անվանացանկը

Ուկրաինան արդեն պատրաստել է Ռուսաստանի հետ գերիների փոխանակման անվանացանկ՝ «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով։

Այն հանձնվել է ռուսական կողմին, ըստ РБК-Украина-ի՝ հայտնել է ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբի պետի տեղակալ Անդրեյ Յուսովը։

«Ուկրաինան փոխանակման ցանկ է ներկայացրել»,- նշել է նա։