Արտաքին 1 տարի առաջ - 15:59 31-01-2025

Կարծում ենք՝ օկուպացիան ժամանակավոր է. Վրաստանի նախագահ 

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, որի լեգիտիմությունը չեն ճանաչում նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և հանրության մի մասը, պաշտոնը ստանձնելուց հետո առաջին միջազգային հարցազրույցն է տվել։ Շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականի հետ զրույցում նախկին ֆուտբոլիստը խոսել է Մոսկվայի հետ հարաբերությունների մասին։

«Մեր առանցքային քաղաքականությունը խաղաղության քաղաքականությունն է։ Մեր եղբայրներն ու քույրերը՝ աբխազներն ու օսերը, ապրում են օկուպացված տարածքներում։ Կարծում ենք՝ օկուպացիան ժամանակավոր է։ Հուսով ենք՝ ապագայում Վրաստանը կդառնա միասնական և զարգացած պետություն»,- ասել է Կավելաշվիլին՝ նշելով, որ ցանկանում է լինել «բոլոր քաղաքացիների նախագահը»։ Նրա խոսքով՝ երկրում ճգնաժամն արհեստականորեն է ստեղծվել։ Նա նաև հերքել է, որ «Վրացական երազանքը» հակաեվրոպական կամ հակաամերիկյան է։

«Աշխարհն այլընտրանք չունի։ Դա ակնհայտ դարձավ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։ Նա և պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում են նույնը, ինչ մենք միշտ ասել ենք»,- ասել է Կավելաշվիլին։

Նրա խոսքով՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ամենաարդարն էին. «Նախկին նախագահն ասում է, թե «Վրացական երազանքը» կեղծել է ընտրությունները, և դրա հետևում կանգնած է ռուսական հետախուզությունը։ Նախագահի կողմից նման ապատեղեկատվությունն անընդունելի է»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com