Ռուսները հետևել են, որ Արցախի մաս-մաս օկուպացիան ընթանա նվազագույն բախումներով․ Սուրեն Սահակյան
copy image url

Ռուսները հետևել են, որ Արցախի մաս-մաս օկուպացիան ընթանա նվազագույն բախումներով․ Սուրեն Սահակյան

Ներքին 11 ամիս առաջ - 12:34 20-04-2024
Քաղաքագետ Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ռուս «խաղաղապահ» զորախումբը դուրս ա բերվում Արցախից։ Հայ-ռուսական «բարեկամական» հարաբերությունների ֆանատները ինչ առասպելներ ուզեն՝ կարող են հյուսել։

Փաստն էն ա, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ռուսները Հայաստանը զինել են պայմանով, որ Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ կրակոց չի լինելու՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կդադարեցնեն մատակարարումները։ Դրանով նրանք, ըստ էության, իրենց լծակներն օգտագործելով, ֆիզիկական առումով Արցախն ու արցախցիներին զրկել են արդյունավետ պաշտպանության հեռանկարից։

Ռուսական զորքը մտել ա Արցախ՝ հայտարարելով, որ մտնում են ապահովելու Արցախում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը։

Արդյունքում հետևել են, որպեսզի Ադրբեջանի կողմից Արցախի մաս-մաս օկուպացիան, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության գերակայության սահմանումը Արցախում նվազագույն բախումներով ընթանա՝ զսպելով մեծ մասամբ հայերին ու անհամեմատ փոքր մասով՝ ադրբեջանցիներին։

Մասնակցել, կազմակերպչական աշխատանքներում էական դեր են խաղացել, որ Արցախի հայաթափման ընթացքում նվազագույն զոհեր լինեն։ Երբ իրենց էդ առաքելությունն ավարտվել ա, հայտարարել են, որ փայլուն կատարեցին իրենց վրա ՌԴ ղեկավարության դրած պարտականությունները ու ժամանակն ա հեռանալ Ադրբեջանից։ Իսկ ՌԴ պաշտպանության նախարարը դեռ 44-օրյայի ավարտից մի քանի օր անց հայտարարեց, որ դա Թուրքիայի հետ չափազանց բարդ, բայց փայլուն իրականացրած համատեղ օպերացիա էր։

Հիմա նա իր զորքն ա տեղակայել Հայաստանի արևմտյան, հարավային ու արևելյան սահմանների ամբողջ երկայնքով։ Ամենակարևոր հռետորական հարցը՝ ի՞նչ նպատակով։ Ու, ավելորդ չի նաև նշել, որ շանտաժով կլինի, լուռ համաձայնությամբ, թե խնդրանքով, դա արվել ա Հայաստանի կառավարության հետ համագործակցված, նրանց համաձայնությամբ։

Ռուսաստանը կարող էր այլ դերակատարություն ունենալ հակամարտության ամբողջ շրջանում ու ակնհայտ ա, որ ունեցել ա։ Հետագայում, որևէ պահի նա կարող ա Հայաստանի իրական բարեկամը դառնալ։ Հնարավոր ա նման բան։ Բայց էս ճշմարտությունները չարձանագրելը շանտղություն ա ոչ միայն սեփական խղճի առաջ, այլ նաև հանրության ու պատմության առաջ»։

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է