Ներքին 1 տարի առաջ - 09:40 31-01-2025

Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Արման Խոյեցյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 97 կմ հատվածում` Սարամեջ բնակավայրի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա երկաթե ցուցանակին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով Ա. Խոյեցյանը, ուղևորներ, Լոռու մարզի բնակչներ 19-ամյա Մաթևոս Մակարյանը և 18-ամյա Լաուրա Թարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Համլետ Պողոսյանը տեղում մահացել է:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

«Սպիտակ» ԲԿ-ից վիրավորներից 1-ը դուրս է գրվել, իսկ 2-ը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com