Մամուլ 1 տարի առաջ - 08:40 31-01-2025

Իշխանությանը ԲԴԽ անդամի նոր թեկնածու չի կարողանում գտնել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանությունը, ինչպես բոլոր թափուր պաշտոններում, ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում եւս թեկնածու չի կարողանում գտնել: Իշխանության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սիրունյանի ինքնաբացարկից հետո ՔՊ-ն նոր թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ նոր թեկնածու չեն կարողանում գտնել: Որոշ ժամանակ առաջ խոսվում էր փաստաբան Տիգրան Եգորյանի մասին, սակայն հիմա այդ անունն այլեւս օրակարգում չէ: «Մարդ են ման գալիս, բայց ոչ մեկի անունն այս պահին չկա»,- ասաց մեր աղբյուրը։

Նկատենք, որ ԲԴԽ-ն պետք է կազմված լինի 10 անդամից, որից 5-ն ընտրվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, 5-ը գիտնական անդամներն են եւ ընտրվում են խորհրդարանի կողմից։ Այս պահի դրությամբ ԲԴԽ-ն 7 անդամ ունի: 3 գիտնական անդամի տեղ թափուր է, նախկինում դրանք զբաղեցնում էին Կարեն Անդրեասյանը, Վիգեն Քոչարյանը եւ Հայկ Գրիգորյանը: Անդրեասյանը հեռացավ Փաշինյանի «հորդորով», մյուս երկուսը դատավոր նշանակվեցին։ Մեկ տարուց ավելի է՝ 2 թափուր տեղ չի լրացվում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com