Ներքին 1 տարի առաջ - 20:53 30-01-2025

Էդիտա Գզոյանը համառորեն լռում է և որևէ անդրադարձ կամ դատապարտող հայտարարություն չի կատարել դեռ

Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուսանկարում երևացող երկու անձանցից մեկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն է: Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը ժխտող ու կասկածի տակ դնող Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից անցել է հինգ օր: Էդիտա Գզոյանը համառորեն լռում է և որևէ անդրադարձ կամ դատապարտող հայտարարություն չի կատարել դեռ: Այս կապակցությամբ որևէ անդրադարձ կամ հայտարարություն չի դրվել թանգարանի պաշտոնական կայքէջում:

Չկա որևէ դատապարտող հայտարարություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի կողմից:

Լուսանկարի ձախ կողմում երևացող անձը կասկածվում է 2004 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանից գողություն կատարելու և խիստ արժեքավոր գրքեր յուրացնելու մեջ:

Էդիտա Գզոյանը և Հարություն Մարությանը որևէ քայլ չեն կատարել գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Երկուսն էլ համարվում են հանցակիցներ՝ մի շարք քրեորեն հետապնդելի հանցագործություններում ուղղակի և անուղղակի ներքաշվելու համար, այդ թվում՝ փողերի լվացում, խոշոր չափի գումարների յուրացում, ֆինանսական փաստաթղթերի ոչնչացում, աշխատակիցների աշխատավարձի անօրինական տնօրինում և այլ իրավախախտումներ:

Բոլոր այս փաստերը ներկայացվել են քննչական մարմիններին՝ 2021 թ. հարուցված քրեական գործի շրջանակում»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com