Ներքին 1 տարի առաջ - 18:00 30-01-2025

Հայաստանում համաճարա՞կ է. ԱՆ-ն լուռ է

Oragir.News-ը տեղեկություն է ստացել այն մասին, որ երկրում համաճարակային իրավիճակ է, հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդություններ` գրիպ, հազ, ջերմություն ունեցողների թիվը գնալով աճում է, և որ նման ախտորոշում ունեցող հիվանդների մեծ մասը երեխաներն են։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ-ում գործող մի քանի հիվանդանոցի` «Աստղիկ» բժշկական կենտրոնի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և «Արմենիա» ՀԲԿ-ի հետ` տեղեկանալու, թե որքան է այժմ վերոնշյալ ախտորոշումներով ընդունված հիվանդների թիվը, նրանց որ մասն է բուժվել, և որ մասն է դեռ շարունակում բուժում ստանալ։ Մեզ տեղեկացրին, որ իրենք իրավասու չեն նման ինֆորմացիա տրամադրելու, և վիճակագրական տվյալների համար պետք է Առողջապահության նախարարություն դիմել։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև ԱՆ-ի հետ, սակայն նախարարությունից չպատասխանեցին։

Եթե Oragir.News-ի՝ համաճարակային իրավիճակի մասին ինֆորմացիան ճիշտ է, ապա ստացվում է, որ Առողջապահության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում` մանկապարտեզների ու դպրոցների փակման հարց առաջադրելու, իրավիճակը ավելի չբարդացնելու, համաճարակի վտանգը մեղմացնելու և վտանգներից խուսափելու համար։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում