Ներքին 1 տարի առաջ - 10:21 30-01-2025

Գնում եմ աշխատանքի ու մտածում, որ տգիտության ագրեսիվ հակաարշավը հաջողությամբ հաղթահարված է. Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերի իր էջրում գրառում է կատարել՝ նշելով, որ տգիտության ագրեսիվ հակաարշավը հաջողությամբ հաղթահարված է;


«Աշխատանքային օրը սկսվում է, գնում եմ աշխատանքի ու մտածում, որ #կրթվելընորաձեւէ արշավի առաջին փուլը՝ տգիտության ագրեսիվ հակաարշավը հաջողությամբ հաղթահարված է։

Բայց տգիտությունը հզոր թշնամի է։ Ամենահզորը։ Մենք բոլորս նրա իշխանության տակ ենք, եւ ծառայում ենք նրան՝ յուրաքանչյուրս մեր տեղում եւ մեր չափով։

Ասածս ինչ է։ Տգիտության լուռ հակաարշավը դեռ պետք է հաղթահարել:

Ուշադրությամբ հետեւում եմ, թե իշխանական տարբեր օղակներն ինչպես են «տակից» ուշի ուշով հետեւում #կրթվելընորաձեւէ արշավի ընթացքին։

Մինչդեռ հանրային տիրույթում գտնվող օրակարգային այլ թեմաների ըմբռնման մակարդակից, քննարկման որակից, առավելեւս՝ «ընդդիմության» մանիպուլացիաներից անկեղծորեն սրտնեղում են։ Սրտնեղելու է, բան չունեմ ասելու։

#կրթվելընորաձեւէ արշավի նպատակը նաեւ այս իրականությունը փոխելն է։

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ»,- գրել է Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում