Մամուլ 1 տարի առաջ - 08:10 30-01-2025

ՔՊ-ն «300» դրամը այլ տեղից է քերելու․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից կես քայլ «զադնի» դնելու որոշումը, պարզվում է, կայացվել է ՔՊ վարչության նախօրեի նիստում։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից բացի, որը թանկացման համար երեւանցիների գլխավոր թիրախն էր դարձել, վարչության այլ անդամներ եւս ընդունել են, որ իրենց տխուր օրեր են սպասվում, եթե հետքայլ չանեն:

Արձանագրել են, որ «ռեֆորմը» չեն կարողանում «կերցնել» ժողովրդին` որպես բարեփոխում, եւ կարող է իրենց դեմ ընդվզման մեծ ալիք բարձրանալ, ուստի պետք է զիջումների գնալ: Որոշվել է այդ գումարներն այլ` ավելի հնարամիտ ձեւերով քերել ժողովրդից։ Օրինակ, տրանսպորտային երթուղիների վերակազմակերպմամբ կրճատել գծերի երկարությունները։ Որ քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար ոչ թե մեկ ավտոբուս նստեն, այլ առնվազն 2-3, արդյունքում ծախսեն այնքան գումար, որքան թանկացնելու դեպքում կծախսեին։

Եվ որոշել են իջեցնել մեկ ուղեվարձի արժեքը։ Ուշագրավ է, որ վարչության նիստը դեռ չավարտված` Տիգրան Ավինյանը տարածեց տեսանյութ եւ քաղաքացիներին աչքալուսանք տվեց` շեշտելով, որ լսում է բոլորի քննադատությունները, կարդում եւ նման հետեւության է հանգել։ Դրանից 1-2 ժամ հետո միայն ՔՊ-ական պատգամավորներն ակտիվացան, որոնք ընդամենը օրեր առաջ փրփրաբերան հիմնավորում էին տրանսպորտի թանկացման ծայր անհրաժեշտությունը, որ եթե չթանկացնեն, վերադառնալու ենք «մահվան գազելներին»: Ի դեպ, նիստում խոսել են նաեւ համընդհանուր հայտարարագրման գործընթացի մասին, որն առաջիկայում քննարկման թեմա կդառնա։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել