Ներքին 1 տարի առաջ - 18:11 29-01-2025

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է «Նորարարական լուծումներ՝ տարբեր երկրների աշխատաշուկաներում երիտասարդների զբաղվածությունն ամրապնդելու նպատակով» թեմայով նախարարական կլոր սեղանին․ քննարկմանը մասնակցում է աշխատանքի ոլորտը համակարգող 40 նախարար։

Իր ելույթում նախարար Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ զբաղվածության ոլորտում սահմանված առաջնահերթություններին ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և այս համատեքստում ընդգծել ՀՀ զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարության մշակման կարևորությունը։

Նախարարի խոսքով, փաստաթղթի մշակմանը զուգահեռ, իրականացվում են նաև մասնագիտական ուսուցման, աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են նպաստելու «կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխանակմանը, որակյալ աշխատուժի ձևավորմանը և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Վերջիններս նաև միտված են աջակցելու առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ օգնելով նրանց ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին և հեշտացնելով աշխատանքի ձեռքբերման գործընթացը:

«ՀՀ զբաղվածության ռազմավարության առաջնային նպատակներից մեկը 18-ից 29 տարեկան երիտասարդների շրջանում զբաղվածության աճի ապահովումն է՝ հմտությունների շարունակական զարգացման, հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով: Այս նպատակին հասնելու համար մենք կարևորում ենք արդյունքների վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացումը, մասնագիտական ​​կողմնորոշման և կարիերայի կառավարման հմտությունների զարգացումը, ինչպես նաև անհրաժեշտ խթանների ստեղծումը՝ երիտասարդներին աշխատաշուկա ներգրավելու և նրանց մրցակցային կարողությունները շարունակաբար զարգացնելու համար»,- ասել է նախարար Մկրտչյանը։

Իրականացվող բարեփոխումների հիմքում Նարեկ Մկրտչյանը շեշտել է նաև սոցիալական արդարության գաղափարի կարևորությունը․ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը միացել է Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային, և շարունակում է ակտիվ ու արդյունավետ համագործակցել սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ։

Քննարկման ընթացքում բանախոսն ընդգծել է նաև աշխատանքային հարաբերությունների ճկուն մեխանիզմների ներդնման և «աշխատանք-կյանք» հավասարակշռության ապահովման կարևորությունը՝ մանրամասնելով հեռավար աշխատանքի կարգավորումների, աշխատանքային ժամերի կրճատման և նախատեսվող այլ աշխատանքների մասին։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում