Ուղիղ եթեր
Միտք Արտաքին 1 տարի առաջ - 10:15 27-01-2025

Դատարանը հանձնարարել է քրեակատարողական ծառայությանը Ռուբեն Վարդանյանին տրամադրել պլանշետ

Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռուբենի գործով առաջին նիստը տեղի է ունեցել Բաքվի զինվորական դատարանում։ Նախևառաջ, միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական է նրան դատել զինվորական դատարանում, քանի որ նա քաղաքացիական անձ է, որը երբեք չի եղել զինված ուժերի հրամանատար կամ ծառայել բանակում:Դատավարությունն այնպես է կազմակերպվել, որ թվա, թե այն բաց է հանրության համար, սակայն միջազգային մամուլին, օտարերկրյա դեսպանատներին և քաղաքացիական հասարակության դիտորդներին արգելվել է ներկա գտնվել դատավարության ընթացքին: Այնուհանդերձ, ադրբեջանական պետական լրատվամիջոցները նկարահանել և հրապարակել են դատավարությունից տեսագրություններ՝ դրանցլեգիտիմ երանգ հաղորդելու համար:

Դատական նիստը հետաձգելու միջնորդությունը բավարարվել է։ Սա, սակայն, չի էլ կարող շտկել գործընթացի բազմաթիվ և ընթացողչարաշահումները, որոնք շարունակվում են, ներառյալ այն, որ մեղադրական եզրակացության և այսպես կոչված ապացույցների մեծ մասը դասակարգվել են որպես պետական գաղտնիք, նյութերը, որոնք հասանելի են դարձել,ադրբեջաներեն են (քրեական գործով մեղադրյալներն իրավունք ունեն բոլոր նյութերի հասանելության՝ իրենց հասկանալի լեզվով), Ռուբենին արգելվել է իր ընտրած փաստաբանի հետ ուղիղ շփումից (նրա միջազգային փաստաբանին թույլ չեն տվել Ադրբեջան այցելել), նրան չեն տրամադրել իր դեմ վկաների ենթադրյալ ցուցմունքների վերաբերյալ որևէ մանրամասներ։ Ռուբենի և նրա պաշտպանի համար անհնարին է պաշտպանության նախապատրաստվել՝ առանց բոլոր ենթադրյալ ապացույցների անգլերեն կամ ռուսերեն և վկաների մասին տեղեկությունների լիարժեք հասանելիության, էլ չասած՝ պատրաստելու և ներկայացնելու թե՛ փաստաթղթային, թե՛ ցուցմունքային ապացույցներ Ռուբենի պաշտպանության համար:

Ռուբենի գործը մյուսների գործերի հետ միավորելու միջնորդությունը մերժվել է։ Մերժման պատճառները չեն հիմնավորվել, չնայած նրան, որ հայ քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքները շատ նույնական են։

Դատարանը հանձնարարել է քրեակատարողական ծառայությանը Ռուբենին տրամադրել պլանշետ, որը կպարունակի մեղադրական եզրակացությունը ռուսերենով, ինչպես նաև տրամադրել թարգմանիչ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Բայց եթե նույնիսկ նրան ամբողջությամբ հասանելի լինեն մեղադրական եզրակացությունը և ենթադրյալ ապացույցները՝ այդ ամենը շատ հեռու է բավարար լինելուց, քանի որ բավականաչափ ժամանակ և հնարավորություններ չկան՝ լիարժեք պաշտպանության նախապատրաստվելու, ներառյալ փաստաթղթային և ցուցմունքային ապացույցները հերքելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակված է 2025 թվականի հունվարի 27-ին: Ինչպես նախորդ նիստի դեպքում՝ այն պաշտոնապես «բաց» կլինի հանրության համար։ Այնուամենայնիվ, մենք կանխատեսում ենք, որ միջազգային մամուլը, օտարերկրյա դեսպանատները և քաղաքացիական հասարակության դիտորդներին կրկին հնարավորություն չեն ունենա դատավարությանը ներկա լինելու։

Կարևոր է իմանալ
Ռուբենը զգալի ճնշման տակ է։ Քննիչները կեղծել են հարցաքննության արձանագրություններն ու նյութերը, որոնք Ռուբենը հրաժարվել է ստորագրել։

Միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։

Գործողության կոչ
Հայցում ենք ձեր օգնությունն այս տեղեկությունըտարածելու համար՝ Ռուբեն Վարդանյանի և մյուսհայ քաղբանտարկյալների գործի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով՝ արդարության հասնելու և ապահովելու միջազգային իրավունքի նկատմամբ հավատարմությունը։
Ավելին, կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ճանաչում են միջազգային լրագրողների, դիվանագետների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խրախուսել նրանց ներկա գտնվել դատական նիստին: Եթե նրանց մերժեն դատարանի դահլիճ մուտք գործելու իրավունքը, ապա խնդրում ենք, որ նրանք այդ մասին տեղեկացնեն «Ազատե՛ք հայ բանտարկյալների» թիմին՝ [email protected] էլ․ հասցեին նամակ գրելու միջոցով»։

Ամենից շատ դիտված

09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
09:27 Փաշինյանի համար ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կենսական վտանգ է. այն սահմանափակում է ՔՊ-ի անսահմանափակ իշխանությունը․ Սուրենյանց
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը