Ներքին 2 տարի առաջ - 19:06 27-10-2023

Փորձարկվել են Փրկարար ծառայությանը տրամադրված ամենագնացների հնարավորությունները

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Ցուցուլյանի հրամանով հոկտեմբերի 26-27-ը Լուսակերտի ուսումնական կենտրոնում կազմակերպվել է 22 ամենագնացների տեխնիկական հագեցվածությանը և հնարավորություններին ծանոթանալու վերապատրաստման դասընթաց:

Դասընթացին մասնակցել է թվով 12 վարորդ-փրկարար Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններից:

Դասընթացը վարում էին ՓԾ ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի Ա խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ, Ա. Արշակյանը, Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Տ. Կոստանյանը և ՀՆՓԱԻԿ մոտոցիկլավարների օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա Զ. Վարդանովը:

Ամենագնացները նախատեսված են դժվարանցանելի տեղանքներում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման համար: Ծառայության ընթացքում ամենագնացների միջոցով հնարավոր կլինի նաև դժվարանցանելի տեղանքներում ցուցաբերել առաջին օգնություն, տեղափոխել վիրավորների, ինչպես նաև իրականացնել ավտոքարշակման, ձնամաքրման, որոնողական և այլ գործողություններ։

Երկօրյա դասընթացի ժամանակ փրկարարները ծանոթացել են ամենագնացների տեխնիկական հնարավորություններին, հրահանգավորվել են, այնուհետև, գործնականում փորձարկել են մեքենաները՝ խաղարկելով տարբեր փրկարարական գործողություններ:

Մեքենաները նպատակային և թիրախային կծառայեն իրենց նպատակին՝ զգալիորեն հեշտացնելով փրկարարների աշխատանքը՝ կյանքեր փրկելու իրենց առաքելությունն էլ ավելի արդյունավետ իրականացնելու և ծառայության որակը էականորեն բարձրացնելու համար։

22 ամենագնացները ՆԳՆ փրկարար ծառայությանն են նվիրել ամերիկահայ բարերարներ Արսեն Ստեփանյանը, Արամ Կավուկջյանը, Տիգրան Բեդիրյանը, Տիգրան Գևորգյանը և Էդվին Եղնանյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան