Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:29 26-01-2025

Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի՝ Արցախի ղեկավերներին առնչվող հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով:

«Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար: Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։ Այդ դատավարությունը օգտագործվելու է ՀՀ դեմ»,- նշել էր Փաշինյանը։

«Հայաստանի վարչապետի` հունվարի 25-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հնչեցրած պնդումները, թե իբրև անջատողական ռեժիմի ներկայացուցիչների դեմ օգտագործվում են հոգեմետ նյութեր՝ տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով, բացարձակապես անհիմն են և լիովին անհեթեթ»,- այս մասին APA-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

«Նրանց ցուցմունքները ձայնագրվում են։ Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ բռնությունների մասին պնդումները անկախ հետաքննության են ենթարկվել, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, և պարզվել է, որ դրանք կեղծ են»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք՝ Բաքվնում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» մեջ:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո