Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:35 23-01-2025

Ասենք դպրոցում պիտի ինձ պայթեցնեն. ես ջհանդամ, բա էդ երեխե՞քը. Նիկոլ Փաշինյան

«Ընտանեկան փոդքասթ»-ի հերթական թողարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մարդկանց կողմից քննադատվող՝ իր անվտանգությունն ապահովող ուժերի բազմազանությանը, ասաց, որ պետական պահպանության ծառայությունը առաջին հերթին քաղաքացիների անվտանգությունն է ապահովում, հետո նոր իր. «Երբ որ ես գնում եմ և մտնում եմ դպրոց, հանդիպում եմ երեխաների հետ, կարա՞ լինի տեռակտ: Լավ, ասենք պիտի ինձ պայթեցնեն. ես ջհանդամ, բա էդ երեխե՞քը, պիտի թողնենք, որ դա տեղի ունենա՞․․․ Ես ԱԺ ամբիոնից ասել եմ՝ ժողովո՛ւրդ, պետությունը ես չեմ, պետությունը դուք եք: Իմ անվտանգությունը չեն ապահովում, ձեր անվտանգությունն են ապահովում առաջին հերթին: Եթե ես պետք է չլինեմ վարչապետ, դուք որոշեք, ես չեմ լինի վարչապետ, ոչ թե տեռորիստը որոշի, որ ես չպետք է լինեմ վարչապետ»,- ասաց Փաշինյանը․ «ՀՀ ժողովուրդը ուզում է, որ ես չլինեմ վարչապետ, չի կարո՞ւմ հասնի դրան․․․Նրանք, ովքեր բողոքում են, ասում են՝ մենք մեր ժողովրդի մանդատը պետք է արտապատվիրակենք Նաիրի Հունանյանին կամ նրա նման ինչ-որ մեկին: Էս ա՞ պետության մասին մեր պատկերոցումները»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է