Ներքին 1 տարի առաջ - 15:00 22-01-2025

Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարը զբաղված է ապօրինի քարոզարշավով

Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն իր աշխատանքային առաջին օրվանից լծվել է ոչ թե Գյումրիում առաջացած խնդիրների լուծմամբ, այլ զբաղված է իր քաղաքական թիմի համար մեկ այլ կարևոր գործով` ապօրինի քարոզարշավով։

Oragir.News-ը մի քանի օր առաջ էր գրել, որ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ամեն օր բակային հանդիպումներ է ունենում Գյումրիի թաղամասերում, պարբերաբար քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում։

Oragir.News-ը Գյումրիում ապրող և ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիներից ստացել է տեղեկություններ, որ քաղաքապետարանից իրենց հորդորում են, որպեսզի իրենց քվեն տան ՔՊ-ի թեկնածուին` Սարիկ Մինասյանին։

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էլ ձեռքերը ծալած չի նստում։ Գրեթե ամեն օր քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում, լսում գյումրեցիների հոգսերն ու խնդիրները, երբեմն նաև դրանց լուծում տալիս ու անպայման սոցցանցի իր էջում հրապարակում։ Մինասյանի թիրախում սոցիալապես խոցելի խմբերն են` ծերեր, անապահով ընտանիքներ։

Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը 2018 թ. մարտից մինչև 2019 թ. հունվարը զբաղեցրել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրիի տարածքային բաժնի պետի պաշտոնը, 2021 թվականից մինչև Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը զբաղեցրել է Գյումրիի միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնը։

ԲՀԿ-ից ՀՀԿ, ԼՀԿ, ապա ՔՊ կուսակցություններով անցած Սարիկ Մինասյանը վերջերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այս ընտրություններին իր հարևանների բարեկամներն էլ են իրեն քվե տալու։

Թե որտեղից է գալիս Սարիկ Մինասյանի այդքան վստահությունը, դեռևս պարզ չէ, երբ անգամ ընտրությունների քարոզարշավի մեկնարկ տրված չէ և անգամ ՏԻՄ ընտրություններին մասնակցող թեկնածուների անունները դեռևս վերջնական չեն։

Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ մարտի 30-ին Գյումրիում կանցկացվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ