Ներքին 1 տարի առաջ - 21:57 20-01-2025

Գյումրիի պոլիկլինիկաների, դպրոցների տնօրեններին հրահանգ է տրվել, որ ձայն բերեն

Մոտ 1.5 ամիս հետո Գյումրիում կանցկացվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Նախնական տեղեկություններով` ընտրությունները կլինեն մարտ ամսին։

Oragir.News-ը օրերս գրել էր, որ հայտնի են այն քաղաքական ուժերի անունները, որոնք հայտնել են ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցելու հստակ որոշում։ Այդ ուժերն են «ՔՊ», «ԴՕԿ», «Ապրելու երկիր», «ՀՅԴ»։

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի պոլիկլինիկաների, մանկապարտեզների ու դպրոցների ՔՊ-ական տնօրեններին արդեն հրահանգ է տրվել, որ ինչքան հնարավոր է, ձայն բերեն։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` փակ, գաղտնի ժողովների ընթացքում հստակեցվում են անելիքները։

«Իրենց կադրերը լավ գիտեն՝ ինչ են անելու... Բեռլին պոլիկլինիկայի տնօրենն էլ է իրենց մարդը, առաջին պոլիկլինիկայի նորավարտ Խաչիկ Գալստյանն էլ։ Ամիսը համարյա 1 մլն. աշխատավարձ են ստանում, ծառայելու վախտ էլ պիտի ծառայեն։ Մանկապարտեզների ու դպրոցների ՔՊ-ական տնօրեններն էլ են լծվել գործի։ ՔՊ-ականների համար շատ կարևոր պայքար է. ո՛չ Սարիկ Մինասյանի նշանակելն էր պատահական, ո՛չ էլ Դավիթ Առուշանյանինը։ Էս մարդիկ ձայն բերող են, հեղինակություն ունեն լավից-վատից»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեր աղբյուրը։

Փրայմերիզի արդյունքներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զբաղված է նախընտրական քարոզարշավով (ոչ ֆորմալ)։

Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին ՔՊ-ի թեկնածուն Սարիկ Մինասյանն է, ով փրայմերիզին ամենաշատ ձայներն է ստացել։

Սարիկ Մինասյանը այս պահին էլ զբաղված է նախընտրական քարոզարշավով։ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ամեն օր բակային հանդիպումներ է ունենում Գյումրիի թաղամասերում, պարբերաբար քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով