Արտաքին 1 տարի առաջ - 14:36 19-01-2025

Իսրայելը պատրաստվում է ազատ արձակել 1,904 պաղեստինցի բանտարկյալի

Իսրայելը պատրաստվում է ազատ արձակել 1,904 պաղեստինցի բանտարկյալի, ներառյալ ահաբեկչությունների և սպանությունների համար ցմահ ազատազրկման դատապարտծված մի քանի հոգու՝ Գազայի հատվածում պահվող 33 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու դիմաց: Դա տեղի կունենա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի շուրջ գործարքի առաջին՝ 42-օրյա փուլի ընթացքում։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը: Փոխանցում է Tert.am-ը։

Ազատ արձակվելիք պաղեստինցիներից 737-ը ՀԱՄԱՍ-ի, Պաղեստինի Իսլամական Ջիհադի և Պաղեստինի ինքնավարության իշխող ՖԱԹՀ շարժման անդամներ են, ինչպես նաև կանայք և երեխաներ, որոնք պահվում են Իսրայելի բանտերում:

Մյուս 1,167 պաղեստինցիները, որոնք ևս ազատ են արձակվելու, ձերբակալվել էին Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային հարձակման ժամանակ: Նրանք չեն մասնակցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ղեկավարած ներխուժմանը:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմը, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:

Ռեժիմը հաստատվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է փոխանցել այսօր ազատ արձակվելիք 3 պատանդների ցանկը:
Ցանկը ստանալուց հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Գազայում հրադադարի ռեժիմն այսօր ուժի մեջ է մտել տեղի ժամանակով 11:15-ին (Երևանի ժամանակով 13:15-ին - Tert.am):

Հրդադարի հաստատման առաջին փուլն ի սկզբանե նախատեսված էր սկսել այսօր առավոտյան ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով 1015-ին - Tert.am), սակայն հետաձգվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը ուշացրել է երեք կին պատանդների ցուցակի հանձնումը: Ուստի Իսրայելի պաշտպանության բանակը վերջին երկու ժամվա ընթացքում շարունակել է հարվածներ հասցնել Գազայում գտնվող թիրախներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից