Ներքին 1 տարի առաջ - 14:48 18-01-2025

Ես ո՛չ ճակատի անդամ եմ, ո՛չ ճակատի ղեկավար. Աջապահյանը` Արշակ Կարապետյանի հետ դաշինքի մասին

«Ինձ խնդրել են, որպեսզի ես տամ հոգևոր խորհրդատվություն, աջակցություն, հոգևոր առաջնորդություն։ Ես էլ ասել եմ, որ հոգևոր մակարդակում ինչով կարողանամ, կօգնեմ։ Ես ո‘չ ճակատի անդամ եմ, ո‘չ ճակատի ղեկավար»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` անդրադառնալով, նախկին ՊՆ Արշակ Կարապետյանի հետ դաշինքին։

Սրբազանն ասում է, որ ինքը կամ սատարում է, կամ չի սատարում պայքարը։ Աջապահյանն ասում է, որ ինքը նաև Սրբազան պայքարի կողքին է։

«Ես հիմա էլ եմ Սրբազան պայքարի հետ, Բագրատ Սրբազանի կողքին։ Ես ոչ մի նախկին նախագահի հետ խնդիր չունեմ, բայց ես նորից եմ ասում, որ նախկին նախագահները եթե երևացին, դարձյալ հաջողություն չի ունենալու, բայց ես դարձյալ կշարունակեմ աջակցությունս պայքարին»,-եզրափակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Արդեն հայտնել էինք, որ Հայաստանում նախատեսվում է հասարակական-քաղաքական նոր միավորի ստեղծում: «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ստեղծում են «Համահայկական միասնության խորհուրդ»։ «Համահայկական միասնության խորհուրդը» շեշտադրելու է Ազգ-Բանակ-Եկեղեցի եռամիասնության գաղափարը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում