Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:01 17-01-2025

Այն, ինչ հնչելու է ազերական դատարանից, սուտ է և կորզված դաժան կտտանքների միջոցով

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հունվարի 17-ին սկսվելու է Ադրբեջան ահաբեկչական խմբավորման հերթական հոգեբանական տեռորը հայերի դեմ:
Հայաստանում ու սփյուռքում բոլորը պետք է պատրաստ լինեն, որ ինչ հնչելու է ազերական այսպես կոչված դատարանից սուտ է, կեղծ և կորզված դաժան կտտանքների միջոցով:

Պետք է պատրաստ լինել, որ այդ ստերը վերցնելու են Հայաստանի դավաճանները և Հայաստանում ճշմարտության տեղ սղցնեն: Ուրեմն չհավատալ 44 օր ստերով 5000 հոգի սպանած, քաղաքացու վրա թքող արցախաֆոբներին:

Հայաստանում ու սփյուռքում յուրաքանչուրը պետք է ընկալի, որ ինչ դուրս է գալիս ահաբեկչական Ադրբեջան խմբավորումից և նրա Քաղաքացիական պայմանագիր ջոկատից, միայն ու միայն ուղղված է մարդկության դեմ՝ տեռորիզմն աշխարհում ծաղկեցնելու նպատակով:

Ուրեմն, ամուր նյարդեր պահպանելով՝ չհավատալ որևէ բանի, որը դուրս է գալու հայ պատանդների դեմ դատավարություն կոչվող հերթական տեռորիստական ակտից:

Ադրբեջանի ահաբեկչական ակտին զուգորդելու է Հայաստանից նոր տարածքների հանձնումը, և Ադրբեջանի դատերի մյուս իմաստն է, որ ուժ չգտնեն հայերը տարածքները հանձնելուն դիմադրելու:

Անկախ նրանից, թե ինչ է եղել նախորդ տարիներին ուժ պետք է գտնել:

Պատանդների ազատությունը պորտալարով է կապված մեր ազատության հետ»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ