Ներքին 1 տարի առաջ - 09:30 14-01-2025

Գյումրիում բախվել են «Audi»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի սկզբնամասում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 33-ամյա Հայկ Գ.-ի վարած «Audi» մակնիշի և 31-ամյա Հովիկ Հ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: