Ներքին 1 տարի առաջ - 12:52 13-01-2025

Զբոսաշրջությունը մոտ 7%-ով նվազել է. Գևորգ Պապոյան

2024 թվականի ընթացքում Հայաստան է այցելել մոտավորապես 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 2023-ի համեմատությամբ մոտ 7%-ով նվազում է արձանագրվել։

«Փաստացի նվազել են միայն ՌԴ-ից եկող զբոսաշրջիկները, բայց ԱՄԷ, Հնդկաստան, Չինաստան, Ֆրանսիա և այլ ուղղություններից զբոսաշրջիկները ավելացել են»,- նշել է նախարարը։