Զազրելի ծաղրանք. ինչո՞ւ չես գնում Ջերմուկ՝ սուրճ խմելու
copy image url

Զազրելի ծաղրանք. ինչո՞ւ չես գնում Ջերմուկ՝ սուրճ խմելու

Ներքին Միտք 4 ամիս առաջ - 10:00 12-01-2025
Հունվարի 9-ի Կառավարության նիստում «Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանից դեպի ԵՄ ուղևորահոսքն անգամներով ավելացել է։

«Այսօր մարդիկ ասում են՝ ինչի՞ («ինչու՞»_խմբ.) գնանք Ջերմուկում սուրճ խմենք, կամ ճաշենք, հետ գանք։ Կգնանք Հռոմ, Ֆրանկֆուրտ, Բրյուսել։ Սոցիալական ցանցերի հոսքը նայեք, մարդիկ Հայաստանի որևէ տեղից ավեի քիչ լուսանկար են դնում, քան եվրոպական մայրաքաղաքներից»,- նկատել է վարչապետը։

Ինչո՞ւ է այսպիսի անհաջող համեմատություն անում Նիկոլ Փաշինյանը։ Արդյո՞ք այսպիսով միտումնավոր ծաղրում է քաղաքացիներին։

Նախ, մշակութային առումով՝ կոռեկտ չէ Ջերմուկը համեմատել Հռոմի հետ։ Դրանից զատ՝ Ջերմուկում այսօր հանգիստն ու ժամանցն ավելի թանկ է, քան արտերկրի բազմաթիվ քաղաքներում։ Եվ ամենակարևորը՝ Ջերմուկն այսօր թշնամու ուղիղ նշանառության տակ է, իսկ Հռոմը, Բրյուսելը՝ խաղաղ են, արտաքին ագրեսիայի վտանգ չկա։ Սրանք են ենթադրյալ պատճառները, որ Ջերմուկ չեն գնում սուրճ խմելու, այլ Հռոմ, Բրյուսել։

Կա լավատեսական հայացք Ջերմուկի և Հռոմի անհաջող համեմատության վերաբերյալ։ Ասում են, թե այդպիսով ՀՀ իշխանությունն ակնարկում է, որ սահմանազատման առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու են Ջերմուկի հարակից տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերման և այդ հատվածի սահմանազատման հարցը։ Իսկ ԵՄ մայրաքաղաքներին հղում է քողարկված ուղերձ, ակնկալելով Արևմուտքի աջակցություն այս հարցում։ Ցավոք՝ այս լավատեսությունը ռեալ չէ։

Իրականում՝ Փաշինյանը ծաղրում է քաղաքացիներին, ինչը զազրելի է։ Բոլորն են հիշում՝ 2022-ի սեպտեմբերի 12-13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ անցել են թշնամու վերահսկողության տակ։ «Հակառակորդն իր հարձակվողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ: Ներկայում ադրբեջանական ստորաբաժանումները Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա են գտնվում։ Ջերմուկ քաղաքից մինչև սահման ռազմական գործողություններից առաջ հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կմ, իսկ ներկայումս հակառակորդը 4.5 կմ հեռավորության վրա է»,- 2022-ի սեպտեմբերի 16-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը։

Սա էլ ամենը չէ։ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ մտադիր չէ ուժով հետ բերել Ջերմուկի հարակից տարածքները։ Հետևաբար՝ ողջամիտ մարդը չի ուզենա այսօր գնալ Ջերմուկ սուրճ խմելու, որովհետև Ադրբեջանն կարող է անպատիժ կրակել Ջերմուկում սուրճ խմողի վրա։ Ո՞վ է բռնելու Ջերմուկում հանգստացողի վրա կրակող Ադրբեջանի ձեռքը։ Ադրբեջանական ենթադրյալ ագրեսիան զսպելու առաքելություն են իրականացնում ԵՄ քաղաքացիական դիտորդները, որոնք պարեկություն են անում հայ-ադրբեջանական սահմանին։ Սակայն այստեղ էլ վստահության պակաս կա, քանի որ ԵՄ դիտորդները չկարողացան զսպել Ներքին Հանդում 2024-ի փետրվարին ադրբեջանական սադրանքը։ Հետևաբար՝ եթե Ջերմուկում մի քանի 100 հազար դրամով հանգստացողի անվտանգությունն ապահովելու է ԵՄ դրոշը, ապա մարդու մոտ բնական այլընտանք է առաջանում, որն ուղղորդում է նրան Եվրոպա։

Այսպիսով՝ Փաշինյանը պարզապես ծաղրում է ՀՀ քաղաքացուն, արհամարհում ՀՀ ինքնիշխանությանն ու անվտանգությանն առնչվող խնդիրները, անտեսում, որ Ջերմուկի հարակից որոշ շրջաններ զավթելուց հետո Ադրբեջանը դիրքային առավելություն է ստացել։ Եվ այս իրավիճակում Ջերմուկում հանգստանալը ռիսկային է։ Դրա համար մարդիկ նախընտրում են գնալ Հռոմ կամ Բրյուսել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը