Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 13:15 10-01-2025

300-ը քիչ է, թող մետրոն 500 դառնա, որ այդ փողով Նիկոլին պահեն․ հարցում

Երևանի հասարակական տրանսպորտը փետրվարի 1-ից կթանկանա։ Մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։

Փետրվարի 1-ից կթանկանա նաև մետրոն։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Տեղյա՞կ եք, որ փետրվարի 1-ից մետրոն ևս կդառնա 300 դրամ»։

Հարցված քաղաքացիներից շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ մետրոն ևս թանկանալու է։ Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ տեղյակ են և շատ դժգոհ։

«Տեղյակ եմ ու շատ վրդովված եմ։ Ժողովուրդը պետք ա քայլ անի, ընդհանրապես չվճարի և վերջ»,- վրդովված ասաց մի կին։

Մեկ այլ կին էլ ասաց, որ տեղյակ չէր, բայց վատ է վերաբերվում դրան։ «Տեղյակ չեմ, բայց շատ վատ եմ վերաբերվում, ոնց են մեր երեխաները գնալու դասի գան, մենակ գին բարձրացնելու մասին են մտածում, աշխատավարձ չբարձրացնելու մասին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ թանկացնելու դեպքում պեըտք է բարձրացնեն աշխատավարձերը։
«Եթե դա անում են, բնականաբար կրկնակի պետք է բարձրացնեն ժողովրդի աշխատավարձը։ Կամ պիտի տնից դուրս չգան, կամ դուրս գան տուն չգնան»,- նշեց նա։

«300-ը քիչ ա, թող դառնա 500, որ Նիկոլին պահվի էլի»,- պատասխանեց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել