Ներքին 4 տարի առաջ - 19:51 01-03-2022

Արյուններս քամեցին, թող բեռները պահեն, մեզ բաց թողնեն․ վրացի վարորդները 20 օր է՝ Բագրատաշենում են

Հայաստանից բեռներ տեղափոխող վրացի վարորդները շուրջ 20 օր Բագրատաշենի անցակետում են։ Նրանք այսօր կրկին հազանգեցին Oragir.news-ի խմբագրություն՝ ասելով, որ եթե իրենց կողմից տեղափոխվող բեռների հետ խնդիր կա, թող բեռները պահեն, իրենց բաց թողնեն։

Հիշեցնենք, որ Oragir.news-ն արդեն գրել էր, որ բեռնատարները Հայաստանից մետաղի մշակման հաստոցներ են տեղափոխում: Բեռնատարի վարորդ Կովա Մախարաշվիլին Oragir.news-ի հետ զրույցում ասել էր, որ տեսուչը մոտեցել, ստուգել է բեռնատարը, ինքը պատասխանի է սպասում. «Արդեն 16 օր է՝ այստեղ եմ, տեսուչը արդեն մոտեցել, ստուգել է, հիմա տեսնեմ՝ ինչ են ասում: Չեմ հասկանում թե ինչումն է խնդիրը»,- ասել էր վարորդը։

Այսօր մեզ հետ կապ հաստատեց վարորդներից մյուսը՝ Ավթանդիլ Դաչվիրիվին՝ ասելով, որ այլևս չեն կարող մաքսակետում մնալ, եթե խնդիրը բեռներն են, թող դրանք պահեն, իրենց բաց թողնեն․ «Մեր արյունն արդեն քամեցին, էլ էստեղ չենք կարող մնալ, նույնիսկ ծխախոտ չունենք, արդեն հազար դոլար ծախսել ենք այս 20 օրվա ընթացքում։ Արդեն հոգնել ենք, թող բեռները դատարկեն, մեզ բաց թողնեն։ Մենք ազնիվ մարդիկ ենք, տուն ունենենք, երեխաներ ունենք»,- ասաց Ավթանդիլ Դաչվիրիվին։

Oragir.news-ը պարզաբանման համար դիմեց Պետական եկամուտների կոմիտեին՝ հարցնելով, թե ինչ խնդիր է, որ այդ մարդիկ 20 օր է՝ Բագրատաշենի անցակետում են, ՊԵԿ-ից ասացին․ «Այդ մարդկանց ապրանքի հետ կապված փորձագետների եզրակացությանն ենq սպասում, որ հաջորդիվ գործողությունները արվեն։ Մաքսային ծառայությունը եւս հակված է հնարավորինս շուտ բաց թողնել բոլորի բեռները, առաջիկա օրերին կստանանք պատասխանը»,- փոխանցեցին ՊԵԿ-ից։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր