Հոլիվուդում նոր հրդեհ է բռնկվել
copy image url

Հոլիվուդում նոր հրդեհ է բռնկվել

Արտաքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 12:52 09-01-2025
ԱՄՆ-ում նոր հրդեհ է բռնկվել Լոս Անջելեսի Հոլիվուդում (Կալիֆոռնիա), հրդեհը սպառնում է Հոլիվուդի բուլվարի Փառքի ծառուղուն և Hollywood Bowl համերգասրահին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter ամսագիրը։

Ինչպես նշում է հրատարակությունը, իշխանությունները հայտարարել են մոտակա շրջաններից տարհանման մասին։ Պարբերականը նշում է, որ հրդեհի վայրը «մոտ է Լոս Անջելեսի խորհրդանշական տեսարժան վայրերին և զբոսաշրջային ուղղություններին»: Խոսքը, մասնավորապես, Մադամ Տյուսոյի մոմե թանգարանի, Hollywood Roosevelt հյուրանոցի, El Capitan թատրոնի եւ այլ տեսարժան վայրերի մասին է, գրում է հրատարակությունը։

Տեսանյութն՝ այստեղ