Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ
copy image url

Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ

Ներքին 5 ամիս առաջ - 20:24 08-01-2025
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:

Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը հոգենորոգ տոների առիթով և Հայոց Հորը փոխանցեց ամենքի սերն ու նվիրումը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն տիար Արմեն Ղազարյանը։

Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հայոց Հայրապետը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, բարձրորեն գնահատեց Մայր Աթոռի պաշտոնեության նախանձախնդիր ծառայությունն ու նվիրումն ի խնդիր Սուրբ Էջմիածնի առաքելության առավել արդյունավորման ու զորացման։

Այս առնչությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաև անցնող տարում Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման՝ Հայ Եկեղեցու և ժողովրդի կյանքում կարևորագույն իրադարձությունների կազմակերպման գործում Մայր Աթոռի աշխարհիկ պաշտոնեության անուրանալի ներդմանը։
Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց Մայր Աթոռի աշխատակիցներին զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին՝ վստահություն հայտնելով նաև, որ մեր ժողովրդի զավակներն աստվածապավինությամբ կարող կլինեն հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահարվերները։

Իր խոսքում Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Եկեղեցին հովվական, հոգևոր-խնամատարական և սոցիալական գործունեությամբ իր կարելի ջանքերն է ներդնում ի նպաստ հայ ժողովրդին բաժին հասած դժվարությունների հաղթահարման։

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը՝ հայցելով Երկնավորի օրհնությունն ու շնորհները նրանց ընտանիքներին, որպեսզի ուրախության զգացումով կարողանան ամբողջանվեր ծառայություն բերել Սուրբ Եկեղեցուն և Հայրենիքին։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր