Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:32 08-01-2025

Զանգեզուրի միջանցքը տաս՝ ուրիշ բան են ուզելու, տալ ու պրծնել չի լինելու

Հնագետ, բլոգեր Արա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ա/ Ալիևը երեկ նոր բան չի ասել

բ/ Արցախյան պատերազմ ոչ առաջին, ոչ երկրորդ չի եղել խոշոր հաշվով ու առանձին վերցրած, սա միֆ ա

գ/ եղել ա ու կա Հայաստանի անկախության, լինել-չլինելու պատերազմ, (որի թեժ փուլը եղել ա Արցախյան պատերազմը), որը սկսվել ա 1988-ին, եթե ոչ՝ 1905-06թթ, ու շարունակվում ա մինչ այժմ

դ/ միֆ ա, թե զիջեինք Արցախի շուրջ եղած գրավված կամ ազատագրված յոթ շրջանները ու կստանայինք միջազգային երաշխիքներ կամ խաղաղություն Ադրբեջանի հետ, կամ էլ Արցախի ստատուս։ Հեքիաթ ա դա մեծագույն

ե/ ՀՀ գոյությունը ու հայ էթնոսի գոյությունը ստեղ անհամատեղելի ա Ադրբեջանի ու Թուրքայի գոյության հետ, Ադրբեջանը ոչ Արցախից հետո ա հանգստացել ու հանգստանալու, ոչ էլ դա անելու ա եթե հաջողվի գրավել Սյունիքը, հասնել Սևանա լճի արևելյան ափ կամ Էջմիածին, մոռացեք սա։ Սա միֆ ա, տեսանելի ապագայում չի լինելու տենց բան

զ/ Զանգեզուրի միջանցքը տաս՝ ուրիշ բան են ուզելու, ու տենց մինչև հասնեն Հաղպատ ու Սանահին, տալ ու պրծնել չի լինելու։ Եվ դա օրինաչափ ա

Է/ եթե ստացվի մեր հարցերը լուծել՝ հետո անցնելու են Վրաստանին

Ը/ գրաված տարածքներում Արցախում

Ադրբեջանը անում ա երեք բան
Ֆուտուրիցիդ
Ուրբիցիդ
Պատրիոցիդ

Որպեսզի էլ երբեք հայ չապրի էդտեղ»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ