Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին ձնաբուք է

Ներքին 4 ամիս առաջ - 14:44 28-12-2024
Հայաստանի ճանապարհներին եղանակային վատ պայմաններ են՝ մերկասառույց, ձյուն, բուք։

Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, որ մասնավորապես՝ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին ձնաբուք է։

Հիշեցնենք, որ Փրկարար ծառայությունը առավոտյան տեղեկացրել է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մանրամասները՝ տեսանյութում։