Ներքին 1 տարի առաջ - 17:51 27-12-2024

Գործատուների ներգրավումը կրթական ծրագրի մշակման գործընթացում շատ կարևոր է․ Ժաննա Անդրեասյան

Գործատուների հետ աշխատանքն ամենակարևոր խնդիրն է, որովհետև կրթական համակարգն ինքնուրույն չի կարող որոշել կրթական ծրագրի բովանդակությունը։ Գործատուների ակտիվ ներգրավվածությունը, նրանց կողմից կատարվող ուղղորդումը, թե աշխատաշուկայում ինչպիսի հմտությունների ու գիտելիքի կարիք կա, շատ կարևոր են ՄԿՈՒ ոլորտի կրթական ծրագրերի մշակման ժամանակ։

Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՄԿՈՒ հաստատություններում կրթական ծրագրերի և տնտեսության կարիքների համապատասխանության վերաբերյալ դիտարկմանը։

«Իրականում ՄԿՈՒ ոլորտում բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները նախատեսված են, և գործատուների ներգրավվածությունը, սկսած կրթական ծրագրերի բովանդակության մշակումից մինչև քոլեջների կառավարում, օրենսդրորեն ամրագրված է։ Այստեղ ավելի շատ ունենք կոնկրետ աշխատանքի խնդիր կոնկրետ ոլորտների հետ, որպեսզի կարողանանք ապահովել ակտիվ համագործակցություն։ Կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված է, որ մենք կարող ենք ՄԿՈՒ հաստատության կառավարումն ընդհուպ մասնավորին հանձնել։ Մենք չունենք խնդիր՝ հաստատությունները պահել պետական կարգավիճակում, մենք ունենք տնտեսվարողների հետ արդյունավետ համատեղ աշխատելու խնդիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Տավուշի մարզի քոլեջներից մեկում մասնավորի հետ համագործակցության հաջողված նախադեպ արդեն կա, որը զարգացման հեռանկարային ուղղություն է։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ արձանագրվել են դրական ցուցանիշներ․ քոլեջներում և ուսումնարաններում կրթություն են ստանում 45 հազար ուսանողներ, և այս տարի կատարվել է հաջողված ընդունելություն՝ 2024 թվականին ՄԿՈւ հաստատություններ է ընդունվել 15058 ուսանող՝ 2023-ի համեմատ գրանցելով ընդունելության 11.4% աճ։

«Շնորհիվ մեր կրթաթոշակային նոր քաղաքականության՝ հատկապես արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում սովորելու համար են ակտիվ դիմում։ Իսկապես առաջնային եմ համարում, որ ծրագրերի բովանդակության շուրջ ունենանք կոնսենսուս, որպեսզի դրանք իրոք այսօրվա աշխատաշուկայի համար պահանջված հմտություններ ապահովեն»,- նշել է նախարարը՝ շեշտելով պետական շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համագործակցային աշխատանքի շարունակականությունը։

Նշենք, որ անցյալ տարվանից պետության կողմից գերակա համարվող մի շարք մասնագիտությունների համար քոլեջներում և ուսումնարաններում սովորողներին տրվում է բարձր՝ 50 հազար դրամ կրթաթոշակ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից