Արտաքին 5 տարի առաջ - 19:33 11-08-2021

Գեներալ Լեբեդին մեղադրել են Գորբաչովի տապալման ծրագրի մշակման համար

1991 թվականի օգոստոսին գեներալ Ալեքսանդր Լեբեդը մասնակցել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին տապալելու ծրագրի մշակմանը, հայտնել է ԽՄԿԿ Մոսկվայի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Յուրի Պրոկոֆևը: Այս մասին նա պատմել է «Lente.ru»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Լեբեդը հանդես է եկել որպես «իսկական դավաճան»:

«Արտակարգ իրավիճակների հարցերով պետական կոմիտե պատրաստող մարդկանց խումբը աշխատել է Մոսկվայի մարզում: Մարդկանց շատ սահմանափակ շրջանակ գիտեր այդ մասին: Նրանք պատրաստել են փաստաթղթեր, մշակել Մոսկվայում զորքերի մուտքի և տեղակայման կարգը: Նախապատրաստական այդ խմբում աշխատել է նաև Լեբեդը: Երբ տեղի է ունեցել, այսպես կոչված, հեղաշրջումը, նա կանգնել է Ելցինի կողմը»,- ասել է Պրոկոֆևը:

Նրա կարծիքով, ինքը՝ Գորբաչովը, ևս կարող էր ներգրավված լինել Արտակարգ իրավիճակների հարցերով պետական ​​կոմիտեի ստեղծման գործում: Նրանց գործողությունները սադրանք են, այլ ոչ թե հեղաշրջման փորձ, հավելել է նա:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի