Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:00 27-12-2024

Հերքում չկա՝ ասածն ուժի մեջ է. Աննա Հակոբյանի ու Միքայել Մինասյանի վեճի քրոնիկան ու հետևանքները  

Ամանորին շատ մարդիկ հաշտվում են մերձավորների հետ։ Սա լավ ավանդույթ է, սակայն ՀՀ-ում տարածված չէ։ Ամենաանհաշտն իշխող կուսակցությունն է, չնայած՝ պետք է առաջինն ինքը ներողություն խնդրեր, որ բազմաթիվ վատություններ է արել ժողովրդին և հանիրավի հալածել ընդդիմախոսներին։ Վրեժ լուծելիս նրանք խիստ հետևողական են, հատկապես՝ երբ ընդդիմախոսները փաստերով, ապացույցներով են ներկայացնում ազգային, հանրային բարձր դիրք զբաղեցնողների ագահությունը, ենթադրյալ ապօրինություններն ու հանցագործությունները։ Այսպիսի մի պատմություն է Աննա և Հրաչյա Հակոբյանների դատական վեճն ընդդեմ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի։

Սա երկար դատական պատմություն է, որը կփոձենք ներկայացնել համառոտ։

Միքայել Մինասյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում 2020-ի մայիսի 12-ին ուղիղ եթերի ընթացքում «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով հրապարակում է անում, որտեղ քննադատում է Նիկոլ Փաշինյանին, անդրադառնում Աննա և Հրաչյա Հակոբյանների ենթադրյալ ներգրավվածությանը ծխախոտի մաքսանենգ շրջանառության աղմկահարույց գործում։

2020թ-ի հունիսի 1-ին Աննա և Հրաչյա Հակոբյանների ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացնում Երևան քաղաքի դատարան, դատարանից խնդրելով պարտավորեցնել պատասխանող Միքայել Մինասյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում 2020-ի մայիսի 12-ին ուղիղ եթերի ընթացքում «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրված հրապարակային խոսքում հայցվոր Աննա Հակոբյանի վերաբերյալ արված վիրավորական արտահայտությունները հրապարակավ հերքել, վճարել փոխհատուցում ու ներողություն խնդրել:

Դատարանը 2020-ի հունիսի 11-ին գործն ընդունում է վարույթ, իսկ 2023թ-ի մարտի 24-ին որոշում է Աննա և Հրաչյա Վաչիկի Հակոբյանների հայցապահանջն ընդդեմ Միքայել Մինասյանի բավարարել մասնակի՝ Միքայել Մինասյանից հօգուտ Աննա Հակոբյանի բռնագանձել 500 հազար ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման գումար, իսկ մնացածի մասով հայցապահանջը մերժել:

Այնուհետև կողմերը դիմում են վերաքննիչ դատարան։ Աննա Հակոբյանի բողոքն ընդունվում է վարույթ, իսկ Մինասյանի վճռաբեկ բերած բողոքը որպես վարույթ ընդունելը մերժվում է:

2024-ի մայիսի 15-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է պարտավորեցնել Միքայել Մինասյանին՝ Ֆեյսբուքի իր էջում 2020-ի մայիսի 12-ին «ուղիղ եթերի» ընթացքում «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրված հրապարակային խոսքում Աննա Հակոբյանի վերաբերյալ արված արտահայտությունները նույն էջում հերքել, ինչպես նաև Միքայել Մինասյանից հօգուտ Աննա Հակոբյանի ու Հրաչյա Հակոբյանի բռնագանձել 500-հազարական դրամ։

Դատարանի այս որոշումը 2024թ.հունիսի 17-ին Մինասյանը բողոքարկում է Վճռաբեկ դատարան, սակայն բողոքի վարույթ ընդունումը դարձյալ մերժվում է։

Այսպիսով՝ սպառվում են դատական ատյաններով այս վեճը լուծելու փորձերը։ Վչռաբեկի վճռից անցել է 6 ամիս, սակայն Միքայել Մինասյանը հրապարակավ չի հերքել։ Ինչու՞ է իշխանությունն ամեն կերպ ձգտում, որ Մինասյանը հերքի, և ինչո՞ւ Մինասյանը չի բավարարում Փաշինյանի, նրա կնոջ, աներձագի հավաքական ակնկալիքը։

Ենթադրաբար՝ Փաշինյանին և նրա հետ փոխկապակցված անձանց հետարքրում են ոչ թե Մինասյանի հերքումը կամ 500-հազարական դրամները, այլ դատարանի վճիռը, որով Մինասյանի տեսանյութում ներկայացված ծանր մեղադրանքները որակվում են զրպարտություն։ Վատն այն է, որ ՔՊ-ական բարձր պաշտոնյաները չեն կարող խոստովանել սա։ Ու տպավորություն է ստեղծվում, թե վրեժխնդրությամբ լի են, անհաշտ են, ատում են ընդդիմախոսներին ու ժողովրդին, արհամարհում օրենքը։

Իսկ Միքայել Մինասյանն, ինչքան էլ հարգանքով վերաբերվի արդարադատության հանդեպ, չի կարողանալու հերքել իր խոսքերը, քանի որ այդպիսով անսկզբունքայնություն կդրսևորի, կազատի Փաշինյանին ու նրա հետ փոխկապակցված անձանց ենթադրյալ իրավական պատասխանատվությունից, մանավանդ, որ դատարանը մերժել է Մինասյանի միջորդությունները, բերված փաստարկները տեսանյութում հնչած մեղադրանքների առնչությամբ։ Դրանից զատ՝ հանրային գործիչների հանդեպ հրապարակային քննադատությունը անձնական վիրավորանք համարելը հակաժողովրդավարական է, հակասում է խոսքի ազատությանը և վտանգավոր նախադեպ է ստեղծում։

Կարճ ասած՝ 2025-ը, հավանաբար, հաշտություն չի բերի այս վեճում։ Միքայել Մինասյանը կմնա որպես Փաշինյանի ընդդիմախոսներից մեկը ու չի հերքի իր խոսքը, Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք էլ չեն մաքրվի այս սկանդալից ու դրանով պայմանավորված ենթադրյալ իրավական պատասխանատվությունից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան