Ներքին 1 տարի առաջ - 16:30 27-12-2024

Լիցենզավորված Ձմեռ Պապերը՝ Ամանորի հեքիաթից դուրս 

Ամանորյա միջոցառումների պատշաճ կազմակերպման և վերահսկման մասին տեղեկատվություն ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հավաստագրված Ձմեռ Պապերի գործունեության վերահսկման և հնարավոր խախտումների կանխարգելման ուղղությամբ։ Քաղաքապետարանից տեղեկացրին, որ այս օրերին մոնիթորինգ իրականցնող բաժինն ունի վերահսկողություն այդ գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։

«Ապօրինի գործունեություն իրականացնող անձանց կա՛մ զրկել են հավաստագրից, կա՛մ վարչական արձանագրություն է կազմվել՝ սահմանված չափորոշիչներից դուրս գալու կամ այլ գործունեություն իրականացնելու համար։ Օրենքով չսահմանված վայրում և/կամ այլ ապօրինի առևտրային գործունեություն ծավալելու համար 80-100 հազար դրամի վարչական պատասխանատվություն է կիրառվել։ Իսկ նրանք, ովքեր ունեցել են հավաստագիր, բայց խախտել են հավաստագրով սահմանված դրույթները, զրկվել են հավաստագրերից»,- նշեց աշխատակիցը։

Հարցին՝ թե ո՞րն է հավաստագրման նպատակը, և որքանո՞վ է այն արդյունավետ, քաղաքապետարանից պատասխանեցին, որ առաջինը սահմանված չափորոշիչներին համապատասխանելն է։ Տվյալ կերպարը պետք է ունենա համապատասխան պահվածք, առոգանություն, ձիրք, ասմունքելու ունակություն։ Հաջորդ նպատակը հավաստագրով ամրակցված տարածքներից դուրս գործունեություն չծավալելն է։

Նշենք, որ այս պահին հավաստագրված անձանց թիվը հասնում է 75-ի:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի