Օրեր առաջ լուր տարածվեց, թե Հյուսիս-ղազախական «EMC Agro» ընկերությունը Հայաստան է ուղարկել սառեցված խոզի մսի առաջին խմբաքանակը՝ 20 տոննա։ Ընկերությունից հայտնել էին, որ Հայաստանն ու Վրաստանը պատրաստակամություն են հայտնել իրենցից ամսական գնել մինչև 400 տոննա միս։
Oragir.News-ը հարցում էր ուղարկել ՊԵԿ, որտեղից այսօր մեզ տեղեկացրեցին, որ 01.01.2024-25.12.2024թթ․ ընթացքում Ղազախստանից ՀՀ խոզի միս՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած ծածկագրով ներմուծված ապրանքերի վերաբերյալ տեղեկատվություն ՀՀ ՊԵԿ-ում առկա չէ։
Պաշտոնական այս պարզաբանումից ենթադրելի է, որ Ղազախստանից սառեցված մսի արտահանումը Հայաստան ո՛չ Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է, ո՛չ էլ ՊԵԿ-ի։
Փաստացի՝ միսը ապօրինի է մտնում մեր երկիր, և ինչպես միշտ՝ իշխանությունները լուռ են։
Oragir.News-ն ավելի վաղ
անդրադարձել էր այս խնդրին։ Հայաստանի մսի շուկայում երկար տարիներ գործունեություն ծավալող քաղաքացիները կարծում են, որ այս քայլը լուրջ հետևանքներ է ունենալու, բացասաբար է անդրադառնալու տեղական մսի սպառման վրա, գյուղացին ստիպված է լինելու էժան իրացնել իր ապրանքը։