Ներքին 1 տարի առաջ - 15:40 25-12-2024

Դումանյանը վերադառնում է թատերաբեմ

Oragir.News-ի տեղեկություններով, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը կրկին ակտիվացել է․ մեր տեղեկություններով նա պատրաստվում է ԵՊՀ ռեկտոր դառնալ։

Նշենք, որ Դումանյանը ավելի վաղ՝ 2020 թվականին ևս ռեկտորի թեկնածու էր։

Վահրամ Դումանյանն այս պահին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդականն է։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։ Հիշեցնենք, որ նա ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 23-ին: Մինչ այդ զբաղեցնում էր ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնը։

Դումանյանը աչքի է ընկել նաև անհասկանալի քաղաքական ճանապարհով․ ավանդաբար, նա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից, քանի որ եղել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանի ասպիրանտը։ Հետո Դումանյանը ՀՀԿ-ի հետ է համագործակցել․ եղել է Կարեն Կարապետյանի թեկնածուն։ Իսկ հեղափոխությունից հետո նա դարձել է Փաշինյանի կողմնակիցն ու թիմակիցը։

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ