Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:03 23-12-2024

Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իր կյանքի ամենալավ ֆիզիկական վիճակում է գտնվում։

Նա պատմել է՝ մեկուկես տարի առաջ, երբ շատ անհաջող կոտրել էր ձեռքը, բուժող բժիշկներից մեկն ասել էր, որ ձեռքն այլևս նույնը չի լինի, քանզի կոտրվածքը հոդի մասում է և ոսկորի մոտ 30%-ը վերականգնել չի լինի:

«Շատ ծանր էր դա լսելը, պատասխանեցի. «Բայց ես մարզվում եմ, գրեթե 80 կգ ծանրաձող եմ կարողանում բարձրացնել, ինչպե՞ս կարող է այնպես լինել, որ էլ չկարողանամ»:

Բժիշկ ընկերս ասաց․ «Հա, ցավոք, նման բան այլևս չես կարող անել»:

Երկրորդ վիրահատությունից հետո անցել է արդեն մեկ տարուց մի քիչ ավելի, այսօր, չնայած ձեռքիս հոդի ոսկորի 30%-ի բացակայության, ես վերադարձրել եմ 80 կգ քաշը և այլ վարժություններում անցել նախկինում բարձրացրած քաշը: Ու չնայած աջ ձեռքի պտույտը 100% չի վերականգնվել ու չի էլ վերականգնվի՝ ես ոչ մի դժվարություն իմ կյանքում դրա հետ կապված չեմ զգում ու ասեմ ավելին՝ իմ 45-ամյակին մոտենում եմ իմ կյանքի թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Սիմոնյանը՝ հրապարակելով տեսանյութ։



Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին