Ներքին 1 տարի առաջ - 15:55 23-12-2024

Վարչախումբն անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. ՀայաՔվե

«ՀայաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրում է. «Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակով և հատկապես Սիրիայի հայ համայնքի ճակատագրով։ Մասնավորապես, մենք դատապարտում ենք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ամոթալի գործելակերպը, ինչպես նաև ՀՀ գործող վարչախմբի անհաղորդ վարքագիծը Սիրիայի հայության հանդեպ։

Ելնելով Սիրիայում ստեղծված իրավիճակից` մենք պահանջում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից անհապաղ երկխոսություն սկսել Սիրիայի փաստացի իշխանությունների հետ տեղի հայության անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով, ինչպես նաև կազմակերպել Սիրիայի հայ համայնքի հայրենադարձությանն ուղղված անհապաղ գործողություններ՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն։

Սիրիայից ժամանած մեր հայրենակիցների կացության կազմակերպման նպատակով պահանջում ենք՝
• Հայաստան տեղափոխված մեր բոլոր հայրենակիցներին սահմանված կարգով տրամադրել մշտական կացության քարտ կամ փախստականի կարգավիճակ։
• Հարկային արտոնություններ տրամադրել Սիրիայում գործող և Հայաստան տեղափոխվող մասնավոր ընկերություններին ու անհատ ձեռներեցներին։
• Սիրիական բուհերում սովորող հայ ուսանողներին ընդգրկել հայաստանյան համապատասխան բուհերում»:

Ամենից շատ դիտված

23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
22:05 Արցախի ժողովրդի պայքարը չի ավարտվել. այն շարունակվում է՝ հանուն իրավունքների, արժանապատվության և արդարության
13:31 Ձորաղբյուրում բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ