Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:55 23-12-2024

Նոր գործարկված կայքում կարող եք հաշվիչի միջոցով հաշվարկել՝ որն է լինելու ամենամատչելի տոմսը

Գործարկվել է միասնական տոմսային համակարգի՝ transport.yerevan.am կայքը։ Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանն ասաց Տիգրան Ավինյանը։

«Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում»,- նշեց Տիգրան Ավինյանը։