Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:19 20-12-2024

Ինչպե՞ս կարելի է պարծենալ Ներքին Հանդի տանիքները նորոգելով․ Արման Թաթոյան

Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտացել է, թե Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում տների տանիքներ են նորոգվել և պարծեցել է, թե խոստում է պահել:

Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտոնները պահելու մոլուցքի պատճառով ներկայում Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է Հայաստանի տարածքի մեջ մխրճված ադրբեջանական զինված դիրքերով, մարդիկ զրկվել են Հայաստանի տարածքի մեջ գտնվող հողերից ու արոտավայրերից, երեխաները դաս են անում ադրբեջանական զինված ծառայողների թիրախի ներքո, նրանք զանգվածային ոչնչացնում են մեր անտառները, խաթարված է ողջ անվտանգության համակարգը:

Դեռ մի հատ էլ քննարկում են Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ու մյուս կազմակերպություններում Հայաստանի հայցերից հրաժարվելու հարցն ու մտածում` ինչպես դա ժողովրդին ներկայացնեն»:

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
19:06 Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել