Ներքին 1 տարի առաջ - 20:20 19-12-2024

Նիկոլ Փաշինյանը ՇՊՀ ռեկտորին ևս «ստորացրել է»

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ Գյումրիում էր, որտեղ մասնակցել են Շիրակի պետհամալսարանի «ծննդյան օրվա» միջոցառմանը։

Փաշինյանը սոցցանցի իր էջերում տեսանյութ էր հրապարակել, որտեղ հերթական զավեշտալի փաստն է արձանագրվում․ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը և Գյումրու ժամանակավոր քաղաքապետ Սարիկ Մինասյանը ծաղկեփնջերով են դիմավորել Փաշինյանի կնոջը։ Իսկ զավեշտն այն է, որ ծաղկեփունջ չեն նվիրել Աննա Հակոբյանի կողքին կանգնած ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Oragir.News-ի տեղեկություններով, միջոցառման միակ զավեշտը սա չի եղել։ Ներկաները պատմում են, որ ռեկտոր Երվանդ Սերոբյանին, ով ի դեպ «տանտիրոջ» կարգավիճակում պետք է լիներ, թույլ չեն տվել նստել Նիկոլ Փաշինյանի կողքին։

Նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն այցելում է բուհ և անտեսում «տանտիրոջը»՝ ռեկտորին։ Մասնավորապես, նման միջադեպ տեղի էր ունեցել նաև ԵՊՀ-ում․ ԵՊՀ 100-ամյակին ռեկտորի ժ․պ․-ն ակադեմիկոս, «Էվոկաբանկ»-ի համասեփականատեր Գեղամ Գևորգյանն էր, բայց միջոցառման ընթացքում վերջինը Փաշինյանի կողքին չի նստել, ոչ էլ Նիկոլ Փաշինյանն էր իր ելույթում տվել նրա անունը։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում