Ներքին 1 տարի առաջ - 16:57 18-12-2024

Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են ներդրումային միջավայրին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միևնույն տարածքի համար մեկից ավելի ներդրումային ծրագրերի առկայության պարագայում վերջիններիս գնահատման իրականացման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման մշտադիտարկման մեխանիզմների վերաբերյալ։ Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև առանձին ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրների և դրանց կարգավորման հնարավորությունների վերաբերյալ։

Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ Ներդրումների ներգրավման ծրագրում ներառված միջոցառումների կատարման ընթացքին, որոնց առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը