Ներքին 1 տարի առաջ - 11:58 18-12-2024

Հայերենը նորաձև չէ. Փաշինյանն ու կինը սխալներով են գրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պարզաբանելով, թե ինչ հարցերի է պատասխանում իր էջում․ «Սիրելի քաղաքացիներ, եթե վերջին շրջանում, կամ առաջիկայում այնքան էլ հասկանալի չլինի, թե սոցիալական ցանցերի իմ էջերում այս կամ այն թեմային ինչու եմ անդրադառնում, իմացեք, որ դա կապված է իմ այս էջում իմ իսկ հորդորով քաղաքացիների բարձրացրած հարցերին արձագանքելու անհրաժեշտության հետ, որոնք ունեն շատ լայն ընդգրկում, սկսած անձնականից, ավարտած տնտեսականով ու աշխարհքաղաքականով:

Շատ դեպքերում օգտատերերի մեկնաբանություններին հղում չեմ անում նախ որովեհետեւ նույն կամ նմանատիպ հարցեր բարձրացնողները շատ են եւ նրանց գրառումները հիշատակելը իմաստ չունի, որովհետեւ դրանք արդեն իսկ հրապարակված են իմ էջում ու կրկին մեջբերելը ժամանակի ոչ արդյունավետ օգտագործում կլինի:

Շնորհակալություն»։

Փաշինյանն իր այս գրառման մեջ կոպիտ ուղղագրական սխալ է թույլ տվել՝ «բարձրացնողներ» բառը գրելով «ց» տառով։ Հետաքրքիր է, որ Փաշինյանը գրառման առաջին մասում բառը ճիշտ է գրել, երկրորդ մասում՝ տառասխալով։ Իսկ րոպեներ անց խմբագրել է գրառումը բոլոր հարթակներում և ուղղել տառասխալը։



Փաշինյանից հետ չի մնացել նաև կինը՝ Աննա Հակոբյանը։ Նա ևս գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպումից։ Իսկ կից գրառումն Աննա Հակոբյանը սխալ է կետադրել՝ «և»-ից առաջ ստորակետ դնելով։ Եվ նման սխալ Աննա Հակոբյանն անում է այն դեպքում, երբ ամբողջ օրը խոսում է կրթվելու նորաձև լինելուց, այս պահին էլ շարունակում է կրթվել, բայց պարզվում է՝ խոսքը հայերենի մասին չէ․ հայերենը նորաձև չէ։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել